Microsoft-ը հոկտեմբերի 6-ին կցուցադրի նոր սարքեր

Microsoft ընկերությունը լրատվամիջոցներին պաշտոնապես հրավիրել է միջոցառմանը, որը կկայանա հոկտեմբերի 6-ին։ Հրավերում նշվում է, որ շնորհանդեսը նվիրված կլինի Windows 10-ով աշխատող նոր սարքերի։

Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է Surface Pro 4 պլանշետի ու Lumia 950, 950XL սմարթֆոնների մասին, որոնք կլինեն Windows 10-ով աշխատող առաջին հեռախոսները։ Սպասվում է նաև, որ Microsoft-ը կներկայացնի Microsoft Band ֆիտնես-թևնոցի նոր տարբերակը։

Հայտնի է, որ սմարթֆոնները կունենան 5,7 և 5,2 դյույմանոց էկրաններ, պլաստիկ կաղապարներ, OLED-էկրաններ ու USB-C պորտեր։ Հավանական է, որ որպես պրոցեսոր կօգտագործվի Qualcomm Snapdragon 810-ը կամ 808-ը։

Ինչ վերաբերում է նոր Surface-ին, ապա քիչ բան է հայտնի այս սարքի մասին։ Այն, ամենայն հավանականությամբ, կաշխատի հինգերորդ սերնդի Intel Core (Broadwell) պրոցեսորով։

Աղբյուրը՝ The Verge