Samsung-ի ճկվող էկրանով սմարթֆոնը կներկայացվի 2016-ի հունվարին

Ճկվող էկրանով սմարթֆոնի մասին լուրերը շրջում են շատ վաղուց․ այդպիսի մոդելներ արդեն ներկայացվել են, սակայն այնպիսի հեռախոս, որը կարելի է ծալել ու դնել գրպանում։

Sammobile-ը գրում է, որ Samsung ընկերությունը մի քանի ամսից կցուցադրի ճկվող մոդել։ Սպասվում է, որ նորույթը կներկայացվի 2016-ի հունվարին կայանալիք CES ցուցահանդեսին։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ սմարթֆոնը կունենա Snapdragon 820 կամ Snapdragon 620 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, չհանվող մարտկոց ու հիշողության քարտ։

Աղբյուրը՝ sammobile