Google-ը կներկայացնի հեռուստացույցների համար նախատեսված նոր «ֆլեշ»

Ս․թ․ սեպտեմբերի վերջին Google-ը կներկայացնի Google Chromecast հեռուստակցորդի երկրորդ տարբերակը։ Այս մասին տեղեկանում ենք 9to5google.com-ից։

HDMI-ով միացող ֆլեշ-սարքը կունենա մի շարք նոր հնարավորություններ։ Chromecast-ի առաջին տարբերակը ներկայացվել է դեռևս 2013-ին, այն թույլ է տալիս սմարթֆոնից, պլանշետից կամ ցանկացած համակարգչից Chrome դիտարկչի միջոցով հեռարձակում կազմակերպել հեռուստացույցի վրա։

Սարքի երկրորդ սերունդը թույլ կտա երաժշտություն լսել Spotify-ի միջոցով, կունենա Wi-Fi 802.11ac մոդուլ, կանաչ ու կարմիր պատյանով տարբերակներ, ինչպես նաև «Fast Play» ֆունկցիա՝ սարքերին ավելի արագ միանալու համար։

Նոր Chromecast-ի գլխավոր առավելությունը կլինի սքրինսեյվերի ռեժիմում լուսանկարներ ցույց տալու հնարավորությունը ինչպես Google+-ից, այնպես էլ այլ սոցցանցերից։ Սպասվում է, որ նոր սարքը կցուցադրվի սեպտեմբերի 29-ին։

Աղբյուրը՝ 9to5google.com