Amazon-ը ներկայացրել է 50 դոլարանոց նոր Fire Tablet պլանշետը

Amazon-ը նեկայացրել է երեք նոր պլանշետ՝ 8, 10,1 և 7 դյույմանոց էկրաններով։ Այս մոդելները տարբերվում են միայն էկրանի չափսով, իսկ մյուս տեխնիկական պարամետրերը նույնն են:

Պլանշետներն ունեն քառամիջուկ MediaTek պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8/16 ԳԲ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն, 5 ՄՊ տեսախցիկ, 8 ժամյա ավտոնոմ աշխատանք։ Պլանշետներն ունեն Dolby Atmos տեխնոլոգիա, որն ապահովում է որակյալ հնչողություն։

aft.@750

Ինչ վերաբերում է 7 դյույմանոց մոդելին, ապա այն կարժենա ընդամենը 50 դոլար։ Նորույթն ունի 1024×600 պիկսել թույլատրելիությամբ էկրան, քառամիջուկ, 1,3 ԳՀց պրոցեսոր, 1 ԳԲ օպերատիվ, 8 ԳԲ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն, 2 ՄՊ հիմնական ու VGA դիմային տեսախցիկներ։ Պլանշետն ավտոնոմ աշխատում է 7 ժամ։

Սարքերն աշխատում են Android-ի վրա հիմնված Fire OS 5 Bellini օպերացիոն համակարգով։ 8 և 10 դյույմանոց մոդելները կարժենան համապատասխանաբար 150 և 230 դոլար։

Աղբյուրը՝ Tutoriales AndroidHD