Apple-ը 2019-ին կթողարկի ավտոմեքենա

Apple-ի առաջին էլեկտրամեքենան կթողարկվի 2019 թվականին։ The Wall Street Journal-ը գրում է, որ ամռանը ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կալիֆորնիայի չինովնիկների հետ, ինչից հետո որոշում է կայացվել արագացնել ավտոմեքենայի մշակումը։ Ըստ աղբյուրի՝ այս Titan անունով նախագծի վրա աշխատում է 600 մարդ, սակայն շուտով այս թիվը կեռապատկվի։

Ավտոմեքենայի մասին լուրերը շրջում են արդեն մեկ տարի։ Ըստ WSJ-ի՝ Titan-ը ղեկավարում է Ford-ի նախկին ինժեներ Սթիվ Զադեսկին, ով օգնել է Apple-ին նախագծել iPhone-ն ու iPod-ը։ Թիմում է նաև Mercedes Benz-ի հետազոտական բաժնի նախկին ղեկավար Յոհան Ունգվիրտը, ով միացել է Apple-ին 2014-ի սեպտեմբերից։

Սպասվում է, որ «iCar»-ը կաշխատի էլեկտրականությամբ։ Լրատվամիջոցները նկատել են, որ Apple-ը վերջին շրջանում ակտիվորեն ներգրավում է Tesla-ի նախկին աշխատակիցներին։

Աղբյուրը՝ The Wall Street Journal