Ինտերնետի տարածման արագությունն իջել է. Երկրի բնակչության կեսից ավելին դեռ չունի ինտերնետ 

ՄԱԿ-ի Պրոֆիլային հանձնաժողովը հայտնել է, որ համաշխարհային ցանցի օգտագործողների թվի աճի տեմպերը նվազել են: Ընդ որում` մեր մոլորակի բնակիչների կեսից ավելիի համար ինտերնետը դեռ անհասանելի է:

Վերջին ժամանակներում այս ցուցանիշի ամենամյա աճը բնութագրվում էր երկնիշ թվերով, սակայն նախորդ տարի այն կազմել է 8,6%, իսկ այս տարի սպասվում է 8,1% ցուցանիշ: Այս և այլ ասպեկտները հաշվի առնելով՝ 2010 թվականին Միջազգային հեռահղորդակցության միության և UNESCO-ի կողմից 2010-ին ստեղծված հանձնաժողովը կանխատեսում է, որ 4 միլիարդի շեմը մենք կանցնենք միայն 2020 թվականին:

Ըստ կանխատեսումների` այս տարվա վերջին ինտերնետը հասանելի կլինի Երկրի բնակչության ընդամենը 43,4%-ի համար:

Աղբյուրը` Reuters