2015-ին սելֆի անելիս ավելի շատ մարդ է մահացել, քան շնաձկների հարձակումներից

Sharkattacksurvivors.com կայի տվյալներով՝ 2015-ին շնաձկների հարձակումից աշխարհում մահացել է 8 հոգի։ Իսկ Mashable կայքը հաշվել է, որ տարվա ընթացքում 12 մահվան դեպք է գրանցվել՝ սելֆի նկարելու հետ կապված։ Դեպքերից մեկը պատահել է մի աղջկա հետ, ով կրակել է իր գլխին՝ հրացանով լուսանկարվելու ընթացքում։ Մյուս դեպքերից մեկն էլ պատահել է մի երիտասարդի հետ, ով փորձել է սելֆի անել գնացքի տանիքին ու հոսանքահարվել է։

Սակայն վերոնշյալ տվյալներն ամբողջական չեն։ Ռուսական լրատվամիջոցների հաշվարկով՝ սելֆիի պատճառով մոտ 50 մահ է գրանցվել 2015-ին։ Ավելին՝ ՌԴ ոստիկանությունը գրանցել է 100 դժբախտ պատահար, որոնք առաջացել են «ինքնուկ» անելու ժամանակ։

Աղբյուրը՝ TJournal