Skype-ը վերականգնել է աշխատանքը

Սեպտեմբերի 21-ին Skype-ը մեծ խնդրի առաջ կանգնեց․ ծրագիրը 10 ժամ շարունակ անհասանելի դարձավ բոլոր օգտագործողների համար։ Սեպտեմբերի 22-ի գիշերը մեսինջերը վերականգնեց աշխատանքը, ինչի մասին ընկերությունը հայտնեց իր Twitter-ում՝ շնորհակալություն հայտնելով օգտագործողներին համբերատար լինելու համար։ Սակայն թե որն էր մեծ խափանման պատճառը, ընկերությունը չմանրամասնեց։

Երբ օգտագործողներն սկսեցին բողոքել ծրագրի անհասանելիությունից, Skype-ի ներկայացուցիչները կրկին Twitter-ում հայտարարեցին, որ տեղյակ են խնդրին և աշխատում են հնարավորինս արագ վերացնել այն։ Օգտագործողները չէին կարողանում միանալ ու մուտք գործել համակարգ։

Որոշ օգտագործողներ բողոքում էին, որ չեն կարողանում մուտք գործել կարգավորումներ կամ փոխել կարգավիճակը։

Աղբյուրը՝ Mashable