«Խելացի» գնդակ, որը ֆիքսում է բոլոր նետումները (տեսանյութ)

«Խելացի» գնդակ, որը ֆիքսում է բոլոր նետումները (տեսանյութ)

Wilson ընկերությունը ստեղծել է «խելացի» գնդակ, որն աշխատում է iPhone-ի համար ստեղծած հավելվածի հետ միասին։ Wilson X Connected Basketball-ը նախատեսված է բասկետբոլ խաղալու համար․ այն ֆիքսում է ցանկացած նետում, տարբերում է երկու և երեք միավոր բերող նետումները, ինչպես նաև վարում է վիճակագրություն՝ թույլ տալով օգտագործողին հետևել իր առաջընթացին։

Բացի այդ՝ Wilson X-ը թույլ է տալիս սմարթֆոնի միջոցով ստեղծել ստադիոնի տպավորություն, մասնավորապես տարբեր ձայնային ուղեկցություններով։

Ստեղծողների խոսքով՝ 199 դոլար արժողությամբ գնդակը թույլ կտա 100 հազար նետում անել։