Պաշտոնապես ներկայացվել է Xiaomi Mi 4c-ը

Այսօր Xiaomi-ն ներկայացրել է իր նոր Mi 4c սմարթֆոնը, որն ունի 5 դյույմանոց FullHD-էկրան, 13 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ կրկնակի լուսարձակման հնարավորությամբ, 5 ՄՊ դիմային տեսախցիկ, որը բավական լավ է լուսանկարում։

Ինչպես վերջերս ներկայացված Mi 4i-ը, նոր Mi 4c-ը ներկայացվում է մի քանի գույներով։ Mi 4c-ը Xiaomi-ի առաջին սմարթֆոնն է, որն ունի USB-C մուտք։

Սմարթֆոնն ունի Quick Charge 2.0 արագ լիցքավորման տեխնոլոգիան, իսկ ինչ վերաբերում է արտադրողականությանը, ապա սարքն ունի 64 բիտանոց վեցամիջուկ Snapdragon 808 պրոցեսոր, 2 կամ 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 կամ 32 ԳԲ ներքին հիշողություն։ Մարտկոցը 3080 մԱժ է։

Սմարթֆոնն ունի նաև մեկ հետաքրքիր նորարարություն․ մեկ անգամ դիպչելով սարքի կողմնային հատվածներին՝ հնարավոր է լուսանկարել, իսկ երկու անգամ դիպչելու դեպքում՝ վերադառնալ նախորդ էկրանին։

Նորույթի գինը սկսում է 200 դոլարից։