Թողարկվել է Angry Birds-ի մասին ֆիլմի թրեյլերը

Թողարկվել է Angry Birds-ի մասին ֆիլմի թրեյլերը

YouTube-ում է հայտնվել «Angry Birds» ֆիլմի առաջին թրեյլերը։ Կինոնկարը Rovio ընկերության համանուն խաղի մոտիվներով է, պրեմիերան կայանալու է 2016-ի մայիսին։

Ֆիլմի գործողությունները սկսվում են տրոպիկական կղզում, որտեղ ապրում են միայն չթռչող թռչուններ։ Գլխավոր հերոսները՝ Կարմիրը, Չակն ու Բոմբան, համարվում են անհաջողակներ։ Սակայն երբ կղզում հայտնվում են խոզեր, հերոսներն իրենց ձեռքն են վերցնում նրանց հետ պայքարի կազմակերպումը։

Բաժիններ: Բլոգ, Խաղեր, Ֆիլմեր