LG-ն ցուցադրել է երկու էկրանով իր նոր սմարթֆոնը (տեսանյութ)

LG ընկերությունը YouTube-ում տեղադրել է տեսահոլովակ, որը նվիրված է դեռևս չթողարկված V10 սարքին։ 15 վայրկյանանոց տեսանյութում անուղղակիորեն նշվում է, որ վերոնշյալ ոչ ավանդական սարքը կունենա լրացուցիչ հորիզոնական էկրան, որը կտեղակայվի հիմնական էկրանի տակ։

Սարքը կունենա երկու դիմային տեսախցիկ: Սպասվում է, որ նորույթը կներկայացվի հոկտեմբերի 1-ին Նյու Յորքում կայանալիք միջոցառմանը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ սմարթֆոնը կունենա 5,7 դյույմանոց էկրան (2560х1440 պիկսել), 6-ամիջուկ Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր, երեք ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ ներքին և 16 ՄՊ հիմնական տեսախցիկ։

Աղբյուրը՝ LG Mobile Global