2015-ին թողարկված ո՞ր սմարթֆոններն ունեն ամենաբարձր բարձրախոսները

2015-ին թողարկված ո՞ր սմարթֆոններն ունեն ամենաբարձր բարձրախոսները

Շատերը թերահավատորեն են մոտենում սմարթֆոնի բարձրախոսներով երաժշտություն լսելուն, սակայն կան սմարթֆոններ, որոնց բարձրախոսներն իրոք կարողանում են լավ որակ ապահովել։ Անդրադառնանք այս տարի թողարկված այն մոդելներին, որոնց բարձրախոսներն ապահովում են ամենաբարձր ձայնը սմարթֆոնների շրջանում։

Alcatel OneTouch Idol 3 (5,5 դյույմանոց էկրան)՝ 77,7 դեցիբել

3_Alcatel_OneTouch_Idol_3.@750

Սմարթֆոնն ունի երկու JBL-բարձրախոսներ, ու թեև ձայնը շատ բարձր է, որակյալ այն անվանել դժվար է։

 

Meizu MX5՝ 78 դեցիբել

4_Meizu_MX5.@750

Թեև այս սմարթֆոնի բարձրախոսն ապահովում է 78 դեցիբել ձայն, սակայն ձայնը խորություն ու փոխանցման հստակություն չունի։

 

Motorola Moto G (2015)՝ 78,5 դեցիբել

5_Motorola_Moto_G_2015.@750

Այս սմարթֆոնով հանգիստ կարելի է երաժշտություն լսել միջին չափսի սենյակում, սակայն ամենաբարձր ձայնի դեպքում որակն այնքան էլ լավ չէ։ 

 

Huawei P8 Lite՝ 79 դեցիբել

6_Huawei_P8_Lite.@750

Այս սմարթֆոնի բարձրախոսը չափից դուրս բարձր է։

 

LG G4՝ 79 դեցիբել

7_LG_G4.@750

Բարձրության հետ մեկտեղ այս սմարթֆոնի ձայնը չունի «երանգներ», պետք է այնպայման կարգավորել այն էկվալայզերի միջոցով։

 

ZTE Axon Pro՝ 80,3 դեցիբել

8_ZTE_Axon_Pro.@750

Axon Pro սմարթֆոնն ունի բավական որակյալ բարձրախոս, որը նույնիսկ բարձր ձայնի դեպքում չի հոգնեցնում կամ խանգարում։

 

BLU Pure XL՝ 80,8 դեցիբել

9_BLU_Pure_XL.@750

Pure XL-ի բարձրախոսը նույնպես շատ լավն է ու հատկապես շատ լավ է նվագարկում բասերը։

 

Xiaomi Redmi 2՝ 82 դեցիբել

10_Xiaomi_Redmi.@750

Այս մոդելի բարձրախոսը ևս տպավորիչ է։ Ձայնը շատ խորը չէ, սակայն մաքուր է ու որակյալ։

 

Samsung Galaxy S6 Active՝ 83 դեցիբել

11_Samsung_Galaxy_S6_Active.@750

S6 Active-ը հանդիսանում է 2015-ի ամենաբարձր հեռախոսը, սակայն առավելագույն բարձր ձայնի դեպքում հնչողությունը այդքան էլ որակյալ չէ։

Աղբյուրը՝ Phonearena

Բաժիններ: Մոբայլ