Doogee T6 սմարթֆոնը կստանա 6000 մԱժ մարտկոց

Doogee ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր սմարթֆոն, որը կունենա բավական տարողունակ մարտկոց՝ 6000 մԱժ։ Սմարթֆոնը համալրված կլինի արագ լիցքավորման Pump Express տեխնոլոգիայով։

Մոդելը կունենա MediaTek MT6735 միաբյուրեղյա պրոցեսոր՝ քառամիջուկ 64 բիտանոց ARM Cortex-A53, որն ունի 1,5 ԳՀց հաճախականությամբ։

Սմարթֆոնը կունենա 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներին հիշողություն՝ առանց MicroSD-ի հնարավորության, 8 ՄՊ հիմնական ու 2 ՄՊ դիմային տեսախցիկ։

Նորույթը կաշխատի Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով և կունենա 154,5 × 77,6 × 10,2 մմ չափսեր։ Սպասվում է, որ Doogee T6 մոդելը կթողարկվի նոյեմբերին։

Աղբյուրը՝ phonearena.com