Ստեփանակերտի ԹՈՒՄՈ կենտրոնում արդեն գրանցվել են 600 ուսանողներ

Ստեփանակերտի ԹՈՒՄՈ կենտրոնում արդեն գրանցվել են 600 ուսանողներ: Գրանցումները շարունակվում են. 12-18 տարեկան պատանիները կարող են դառնալ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողներ՝ գրանցվելով սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ 10:00-ից 19:00-ը: Դասերը կենտրոնում կմեկնարկեն հոկտեմբերի 5-ից: Կենտրոնի հասցեն է՝ Կնունյանցների 2:
Նշենք, որ կենտրոնը բացվել է ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում: Ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: