Digitec Expo-ին կներկայացվի հայկական արտադրության վիրտուալ իրականության ակնոց

Digitec Expo-ին կներկայացվի հայկական արտադրության վիրտուալ իրականության ակնոց

Digitec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կկայանա ընդամենը մի քանի օրից՝ հոկտեմբերի 2-4-ը, ARLOOPA ընկերությունը «Անտարես» հրատարակչության հետ համատեղ կներկայացնի ARLOOPA cardboard վիրտուալ իրականության ակնոցներ, որոնք պատրաստվել են Հայաստանում։ Այս մասին ittrend.am-ի հետ զրույցում ասաց ARLOOPA-ի համահիմնադիր տնօրեն Արման Աթոյանը:

games3_event_cover

VR ակնոցը հնարավորություն է տալիս սմարթֆոնն ամրացնել ու տարբեր VR խաղեր խաղալ: Ցուցահանդեսի այցելուները հնարավորության կունենան իրենց սմարթֆոնը տեղադրել ակնոցի մեջ ու խաղալ VR-խաղերը, որոնք ցանկալի է նախապես տեղադրել հեռախոսում՝ այցելելով Google Play Store ու Apple App Store:

Արման Աթոյանի խոսքով՝ ցուցահանդեսի օրերին այցելուները բացառիկ հնարավորություն կունենան ձեռք բերել ակնոցը 5000 դրամով։ ARLOOPA-ի տաղավարը ներկայացված կլինի Երևան Էքսպո համալիրի 3-րդ հարկում։ Հետագայում հնարավոր է՝ ակնոցները վաճառվեն նաև էլեկտրոնիկայի խանութներում։

offer3

Բացի խաղերից՝ ցուցահանդեսի ընթացքում հնարավոր կլինի դիտել «Անտարես»-ի կողմից պատրաստված «Կենդանի դինոզավրեր» գիրքը, որի էջերում պատկերված դինոզավրերը կենդանություն են ստանում ARLOOPA-ի միջոցով․ այս հնարավորությունից օգտվելու համար կարող եք բեռնել նաև ARLOOPA հավելվածը։ Մանրամասների համար դիտեք տեսանյութը․

Նշենք, որ ARLOOPA cardboard ակնոցները համատեղելի են գրեթե բոլոր սմարթֆոնների հետ, որոնք ունեն մինչև 5 դյույմ անկյունագծով էկրան։