Դիջիթեք 2015. Թումո կենտրոնը ցուցահանդեսի օրերին կանցկացնի դասընթացներ

Այս տարի Դիջիթեք Էքսպո 2015-ին մասնակցելու է նաև Թումո կենտրոնը, որը երեք օր շարունակ անցկացնելու է 18 դասընթաց, որոնք վարելու են կենտրոնի դասընթացավարները: Ներառված դասընթացներին արդեն իսկ մասնակցել են Թումոյի 10,000-ից ավել ուսանողներ։

Դասընթացների ցանկը դիտեք այստեղ։ Մասնակցության համար անհրաժեշտ կլինի գրանցվել, յուրաքանչյուր դասընթացը կունենա ընդամենը 8 մասնակից։

Դասընթացները կանցկացվեն Դիջիթեքի բոլոր օրերին՝ հոկտեմբերի 2-ին, 3-ին և 4-ին «Երևան էքսպո» կենտրոնի 3-րդ հարկում (Հ. Հակոբյան 3):

Դիջիթեք ամենամյա միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2005թ․: Միջոցառման հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: