Digitec 2015. Shadowmatic-ը մեկ շաբաթում ունեցել է 2 մլն բեռնում

Digitec 2015. Shadowmatic-ը մեկ շաբաթում ունեցել է 2 մլն բեռնում

Դիջիթեք 2015 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում էր նաև Triada Studio ընկերությունը, որի տնօրեն Արա Աղամյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ App Store-ում անվճար լինելու ընթացքում Shadowmatic խաղը բեռնվել է ավելի քան 2 մլն անգամ։

Ինչ վերաբերում է խաղի Android-տարբերակին, ապա առայժմ հայտնի չէ, թե երբ այն կթողարկվի, սակայն Արա Աղամյանի խոսքով՝ այն միանշանակ թողարկվելու է։ Ձգձգվելու պատճառներից մեկն այն է, որ վճարովի խաղերի ու ծրագրերի համար App Store-ն ավելի լավ պայմաններ է ապահովում և այստեղ ցանցահենության մակարդակը ավելի ցածր է, քան Android-հավելվածների Google Play խանութում։

IMG_5257

Արա Աղամյան

Արա Աղամյանը նաև տեղեկացրեց, որ շուտով թողարկվելու է նաև խաղի նոր մաս։

Հիշեցնենք, որ Shadowmatic-ը ս․թ․հունիսին արժանացել է Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը խաղը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Խաղի ստեղծման պատմության, սպասվող թարմացումների, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։