Adobe-ը թողարկել է նկարների արագ խմբագրման ծրագիր

Adobe ընկերությունը ներկայացրել է նկարների արագ խմբագրման Photoshop Fix ծրագիրը, որը նախատեսված է սմարթֆոնների համար։ Engadget-ը գրում է, որ Photoshop Fix-ը թույլ է տալիս հեռացնել նկարից ավելորդ դետալները, ինչպես նաև ունի հաճախ օգտագործվող Healing Brush ու Liquify ֆունկցիաները։

Հավելվածը սինքրոնացվում է Adobe Creative Cloud-ի հետ, ինչը թույլ է տալիս հետագայում լուսանկարը խմբագրել Adobe-ի այլ ծրագրերով։   и позволит производить дальнейшую обработку фото в других программах Adobe.

Photoshop Fix-ն անվճար է, սակայն այն Creative Cloud-ի հետ սինքրոնացնելու համար կպահանջվի բաժանորդագրություն։ Ներկա պահին հավելվածը հասանելի է միայն iOS-ի համար։ Բեռնելու համար այցելեք այստեղ։