Apple-ը գնել է արհեստական ինտելեկտ մշակող ընկերություն

Apple-ը գնել է արհեստական ինտելեկտ մշակող ընկերություն

Apple ընկերությունը ձեռք է բերել Perceptio ստարտափ ընկերությունը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի (ԱԻ) մշակմամբ։ Perceptio-ի հիմնադիրներն են Նիկոլայ Պինտոն ու Զակ Սթոունը, ովքեր հայտնի մասնագետ են ԱԻ ոլորտում։ Նրանք մշակում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս զարգացնել արհեստական ինտելեկտն առանց օգտագործողի մեծաքանակ տվյալների։

Apple-ը հաստատել է գնումը, սակայն գործարքի մանրամասներ հայտնի չեն, ներառյալ գինը։ Նշենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ՏՏ-հսկան ձեռք է բերել ևս մեկ ստարտաթ, որը մշակում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ ձայնային օգնականների համար, ինչպիսին է Siri-ն։

Աղբյուրը՝ Bloomberg

Բաժիններ: Աշխարհ