Sharp RoBoHoN՝ ռոբոտ-սմարթֆոն, որը քայլում է և ունի պրոյեկտոր (տեսանյութ)

Sharp RoBoHoN՝ ռոբոտ-սմարթֆոն, որը քայլում է և ունի պրոյեկտոր (տեսանյութ)

Sharp ընկերությունը ներկայացրել է RoBoHoN սմարթֆոնը, որը ստեղծել է ճապոնացի հայտնի ինժեներ Տոմոտակա Տակահաշին (Tomotaka Takahashi)։

RoBoHoN-ն ունի 195 մմ հասակ ու կշռում է 390 գրամ, այն կարողանում է քայլել, «շփվել» տիրոջ հետ ու պատկերներ պրոյեկտել տարբեր մակերևույթների վրա ներկառուցված պրոյեկտորի միջոցով։

Ռոբոտն ունի նաև միկրոֆոն, բարձրախոս, երկու դյույմանոց էկրան, Snapdragon 400 պրոցեսոր, LTE ցանցերում աշխատելու հնարավորություն և Wi-Fi, Bluetooth։ Ռոբոտը կարողանում է կարդալ մուտքային հաղորդագրությունները, ծանուցումները և այլն։ Թե որքան է ավտոնոմ աշխատանի տևողությունը, չի հաղորդվում։ RoBoHoN-ը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա սկզբին։

 

Աղբյուրը՝ Sharp RoBoHoN