Microsoft-ը ներկայացրել է Band խելացի թևնոցի երկրորդ սերունդը

Microsoft ընկերությունը երեկ կայացած միջոցառմանը ներկայացրել է Band խելացի սերնդի երկրորդ սերունդը, որն ունի ավելի հաջող դիզայն, կոր OLED-թաչսքրին, Gorilla Glass 3 ապակի ու ավելի տարողունակ մարտկոց։

Թևնոցն ունի արագաչափ, գիրոմետր, GPS, լուսավորության ու մարմնի ջերմաստիճանի սենսորներ, ուլտրամանուշակագույն սենսոր, բարոմետր և այլն։ Նշված սենսորների միջոցով սարքը հասկանում է ակտիվության տեսակը։

55

 

Microsoft Band-ում ներդրված է նաև Cortana ձայնային օգնական, որը չի թողնի մոռանալ սպասվող մարզումների մասին։ Թևնոցը հաշվում է կատարած քայլերը, հետևում սրտի աշխատանքին, քնի որակին։ Սարքը համատեղելի է iOS-ի, Android-ի ու Windows-սարքերի հետ։ Սարքը կարժենա $249՝ 50 դոլարով ավելի թանկ, քան նախորդ սերունդը։