Microsoft-ը ներկայացրել է 2 նոր առաջատար սմարթֆոն

Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Lumia շարքի երկու առաջատար մոդելներ, որոնցից առաջինը՝ Lumia 950-ը, ունի 5,2-դյույմանոց OLED-էկրան՝ WQHD թույլատրությամբ (1440х2560), 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 ԳԲ ներքին հիշողություն, Qualcomm Snapdragon 808 ութամիջուկ չիպ։ Հիմնական տեսախցիկը 20 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 5։

58

60

Երկրորդ մոդելը Lumia 950 XL սմարթֆոնն է, որը կունենա 5,7 դյույմանոց էկրան, 6-ամիջուկ պրոցեսոր։ Երկու մոդելներն էլ կաշխատեն Windows 10 օպերացիոն համակարգով, կունենան Cortana ձայնային օգնական։

Lumia 950 և 950 XL մոդելները կթողարկվեն նոյեմբերին և կարժենան 549 դոլար։