Դրոնը երկնքից լուսանկարել է Apple-ի կամպուսի տեսքը (տեսանյութ)

Դրոնը երկնքից լուսանկարել է Apple-ի կամպուսի տեսքը (տեսանյութ)

Myithz անունով լուսանկարիչը դրոնի օգնությամբ նկարահանում է իրականացրել Apple-ի կամպուսի շինարարության տարածքում և հրապարակել տեսանյութ, որտեղ ցուցադրվում է մասնաշենքերի շինարարությունը։

«Տիեզերական» կամպուսի շինարարությունը մեկնարկել է 2014-ին, և աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016-ին։

ԱՄՆ-ի Կուպերտինոյում գտնվող այս շինությունը զբաղեցնում է 0,7 քկմ տարածք, օղակաձև շենքը նախատեսված է 12 հազար աշխատակիցների համար։ Այն ունենալու է ֆիտնես-կենտրոն, համերգային սրահ, սրճարան, հանգստի սենյակներ և այլն։

Աղբյուրը՝ Mashable

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ