Թումո Դիլիջանում կանցկացվի բաց դռների օր

Հոկտեմբերի 10-ին Դիլիջանի Թումո կենտրոնում կանցկացվի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Թումոյի դասընթացներին և ուսանողների կատարած աշխատանքներին: 13:00-ից 16:00-ը կենտրոնում կցուցադրվեն ռոբոտաշինության, լուսանկարչության, ֆիլմերի ստեղծման, անիմացիայի, երաժշտության, խաղերի ստեղծման և այլ դասընթացների արդյունքներ:

Դիլիջանի Թումո կենտրոնը բացվել է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ 2013-ի հունվարին: Թումո Դիլիջանը այժմ ունի 300-ից ավելի անդամ, ովքեր իրենց համար նոր ուսումնական ուղի են գծում՝ տրամադրության տակ ունենալով տեխնոլոգիաների վերջին գործիքները և ստանալով 21-րդ դարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: