Ինչպես Google Maps-ի հասցեները համակարգչից ուղարկել Android-սմարթֆոնին

Ինչպես Google Maps-ի հասցեները համակարգչից ուղարկել Android-սմարթֆոնին

Google Maps-ը ցանկացած սմարթֆոնի ամենահաճախ օգտագործվող հավելվածներից է, որն օգնում է քարտեզում գտնել հասցեները, տեսնել երթուղիները և այլն։ Հաճախ այս կամ այն վայրերն ավելի հեշտ է փնտրել համակարգչի մեծ էկրանին, սակայն ինչպես գտնված տվյալն ուղարկել սմարթֆոնին։

Միակ բանը որ պահանջվում է՝ մուտք գործել Maps հեռախոսում և համակարգչում միևնույն օգտահաշվով։ Այնուհետև պետք է քարտեզի վրա ընտրել «Ուղարկել սարքին»․ այս մենյուն կցուցադրի ձեր սարքը։

Screen-Shot-2015-10-11-at-16.30.46.@750

Դրանից հետո հեռախոսի վրա կհայտնվի ծանուցում, որի վրա սեղմելով կբացվի քարտեզի համապատասխան վայրը կամ ճանապարհը։

23.@750

Աղբյուրը՝ Andro4all