Ռոբոտը կարողանում է ծալել և տեղավորել հագուստը (տեսանյութ)

Ռոբոտը կարողանում է ծալել և տեղավորել հագուստը (տեսանյութ)

Panasonic-ը seven dreamers և Daiwa House ընկերությունների հետ համատեղ մշակել է աշխարհում առաջին ռոբոտը, որը կոչվում է Laundroid և կարողանում է ինքնուրույն տեսակավորել, ծալել ու տեղավորել սպիտակեղենն ու հագուստը։ Ռոբոտը նախատեսված է խելացի տների համար։


Ռոբոտը նման է նեղ ու բարձր պահարանի, որը հեշտորեն տեղավորվում է ննջասենյակի կահույքում։ Ռոբոտի ձեռքերն ու այլ գործիքները չեն երևում արտաքինից։ Պետք է միայն չոր հագուստը տեղարել հատուկ արկղում ու սպասել մի քանի րոպե։

Laundroid-ի վրա աշխատանքը կավարտվի 2019 թվականին։ Ընկերությունը ծրագրում է ստեղծել ամբողջական խելացի կահույք-տեխնիկա, որը կներառի նաև լվացքի մեքենա, չորանոց ու շորերը տեսակավորող-ծալող ռոբոտ։

Աղբյուրը՝ Panasonic

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Ինովացիա