Mobile Classroom. կրթության կառավարման հայկական համակարգ՝ ուսուցիչների, աշակերտների ու ծնողների համար

Mobile Classroom. կրթության կառավարման հայկական համակարգ՝ ուսուցիչների, աշակերտների ու ծնողների համար

Mobile Classroom-ը հանդիսանում է կրթության կառավարման համակարգ, որը բավարարում է ուսուցիչների, աշակերտների, ադﬕնիստրատորների ու ծնողների կարիքները և ստեղծում է համակարգված կապ ներկայացված օգտատերերի ﬕջև: Համակարգը ստեղծվել է հայկական Mobile Classroom ստարտափի կողմից, որի աշխատանքի ու համակարգի վերաբերյալ մանրամասները պարզեցինք նախագծի մենեջեր Արշավիր Կարախանյանից։

Նշենք, որ Mobile Classroom-ը հաղթող է ճանաչվել Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույցթում, որի կազմակերպիչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է՝ Համաշխարհային բանկի ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

WP_001079[1]

Արշավիր Կարախանյան

— Կպատմե՞ք Mobile Classroom-ի մասին, ո՞ր հարթակներում այն հասանելի կլինի։ 

— Mobile Classroom–ն  LMS (Learning Management System – Ուսուցման կառավարման համակարգ) համակարգ է, որը կարող է համաշխարհային կրթական ոլորտում լուծել շատ կարևոր և հրատապ խնդիրներ։ Mobile Classroom հարթակը մշակվում է 2013 թվականից մինչ օրս, որպեսզի համախմբի բոլորին կրթության շուրջ և լրացնի կրթական բացեր համաշխարհային կրթական ոլորտում։ Համակարգը մշակվում է վեբ-տեխնոլոգիաների հիման վրա, որը հնարավորություն է տալիս հասանելի լինել այնտեղ, որտեղ կա վեբ-դիտարկիչ։ Նախատեսվում է 2016-ի հունվարի մեկին թողարկել համակարգի առաջին կայուն տարբերակը, որը հասանելի կլինի ժամանակակից դիտարկիչների միջոցով։

— Ի՞նչ հնարավորություններ կտա ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին։

— Mobile Classroom – ը հասանելի է լինելու բոլոր մարդկանց համար և կրթելու է ցանկացած մարդու։

Համակարգն ուսուցիչներին տալիս է հետևյալ աշխատանքային առանձնահատկությունները․

  • աշխատանքային հարմարավետություն,
  • ժամանակի տնտեսում,
  • ժամանակի ճիշտ բաշխելու հնարավորություն,
  • աշխատելու հնարավորություն ցանկացած ժամանակ ցանկացած սարքի միջոցով,
  • կապ ուսանողների և իրենց ծնողների հետ։

Աշակերտներին հնարավորություն է տրվում․

  • ունենալ անձնական ժամանակի կառավարող, որը չի թողնում կորցնել նույնիսկ մեկ վայրկյան,
  • անհրաժեշտ պահին հնարավորություն է տրվում ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա,
  • լրացնել բաց թողնված ժամերը,
  • դիմել ուժեղագույն մասնագետներին։

Իսկ ծնողներին հարթակը տալիս է երեխաների մասին միշտ ինֆորմացված լինելու և դասախոսների հետ կապ հաստատելու հնարավորություն։

— Հարթակն անվճա՞ր է լինելու։

— Mobile Classroom-ն անվճար է լինելու այն օգտատերերի համար, ովքեր օգտագործելու են ոչ կորպորատիվ նպատակներով։ Կորպորատիվ օգտատերերի համար համակարգը լինելու է վճարովի։

— Ինչպե՞ս եք պատրաստվում տեղեկացնել թիրախային խմբերին հավելվածի մասին ու ապահովել բեռնումներ։

— Այս պահին կան պայմանավորվածություններ Հայաստանում, Հոլանդիայում, Թաիլանդում, Արաբական Էմիրություններում գտնվող մի քանի համալսարանների և քոլեջների հետ, ովքեր կօգտագործեն հավելվածը կայուն տարբերակի թողարկումից հետո։ Նաև կան պայմանավորվածություններ նշված պետություններում գտնվող մի քանի մարքեթինգային կազմակերպությունների հետ, ովքեր պատրաստ են օգնել օգտատերեր ձեռք բերելու հարցում։

— Ի՞նչ նոր հնարավորություններ եք նախատեսում ներդնել ապագայում։

— Ապագայում նախատեսում ենք համակարգը հասանելի դարձնել iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերով աշխատող սարքերում որպես արանձին հավելված։ Կան այլ ֆունկցիաներ, որոնք կցանկանանք ավելացնել, բայց գաղտնիությունը պահպանելու համար չենք հրապարակում։

— Ի՞նչ անփոխարինելի բաղադրիչ ունի հավելվածը՝ որպես կրթական հարթակ։

Համակարգի անփոխրինելի ֆունկցիաներից են՝

  • Ճկունություն, որը հնարավորություն է տալիս տարբեր քաղաքականություններով աշխատող կորպորատիվ հաճախորդներին համակարգը կարգաբերել ըստ իրենց պահանջների,
  • Աշխատանքային հարմարավետություն,
  • Անձնական ժամանակի կառավարում,
  • Ուսանող – Ուսուցիչ – Ադմինիստրացիա – Ծնող կապ,
  • Տվյալների վերլուծություն տարբեր նպատակների համար,
  • Ուսումնական միջավայրում TOP – երի դուրս բերում տարբեր խմբերի մեջ, տարբեր պայմանների դեպքում։

— Հավելվածը նախատեսված է միայն հայաստանյան օգտագործողների համա՞ր։

— Համակարգը նախատեսված է ցանկացած մարդու համար, ցանկացած սարքով ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետի հասանելիություն։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ