Skarp Razor՝ ինովացիոն լազերային ածելի

Skarp Technologies ստարտափ ընկերությունը Kickstarter հարթակում միջոցներ է հավաքում ինովացիոն լազերային ածելու թողարկման համար։ Skarp Razor-ը հիշեցնում է ավանդական ածելի, սակայն ծայրին լազեր է, որը մազերը հեռացնում է ֆոտոէպիլյացիայի միջոցով։

Ընկերության հիմնադիրներից մեկը Մորգան Գուստավսոնն է, ով 1989թ․ արտոնագրել է իր ստեղծած IPL-տեխնոլոգիան, որն էլ օգտագործվում է ժամանակակից գեղեցկության սրահներում տեղարված սարքերում։

ezgif.com-resize

Skarp Razor-ի վրա աշխատանքները մեկնարկել են դեռևս 2001թ․։ Գլխավոր խնդիրն այն էր, որ սարքը հեռացնում էր միայն մուգ մազերը, սակայն 2013-ին գտնվեց մի ֆոլեկուլ, որի միջոցով հնարավոր էր դառնում բաց երանգի մազերի հայտնաբերումն ու հեռացումը։

Նորույթը սնվում է AAA-մարտկոցներից։ Ակտիվ օգտագործման դեպքում կարիք կլինի ամսական մեկ անգամ փոխել դրանք։

Այս պահին նախագիծը հավաքել է ավելի քան 4 մլն դոլար, սակայն քիչ առաջ Kickstarter կայքի ադմինիստրացիան կասեցրել է դրամահավաքն այն պատճառով, որ ածելու իրական տարբերակն այդքան էլ արդյունավետ չի գործում, թեև տեսանյութը տպավորիչ է։ Եթե նախագիծն, այնուամենայնիվ, վերագործարկվի, ածելին կարժենա 159 դոլար, իսկ առաքումը կմեկնարկի 2016-ի մարտին։

Աղբյուրը՝ KickStarter