Հայաստանում վճարային քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 6,1%-ով

Հայաստանում վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը ս․թ․ օգոստոսի տվյալներով կազմել է 4.4 մլն դրամ՝ գրանցելով 6,1% աճ ս․թ․ հուլիսի համեմատությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուից։

Ընդ որում՝ վճարային քարտերով կատարված գործարքների թիվը կազմել է 204 764՝ մեկ ամսում գրանցելով 2,2% աճ։

Հայաստանի տարածքում մատուցվող ծառայությունների դիմաց կատարված վճարումների ընդհանուր գումարը նշված ժամանակահատվածում կազմել է 117,7 մլրդ դրամ (7,5% նվազում):

Աղբյուրը՝ cba.am