Որ թիմերն են հաղթել STEP վենչուրային կոնֆերանսում

Որ թիմերն են հաղթել STEP վենչուրային կոնֆերանսում

Հոկտեմբերի 12-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը, որի ընթացքում «Գաղափարից դեպի շուկա» մրցույթին դիմած 90 նախագծերից ընտրված 26 ներդրումային ծրագրերից հաղթող ճանաչվեցին Scycryptor, Movie Trip, InstaJob, Tree Scale, Localz թիմերը:

Movie Trip-ի տնօրեն Աշոտ Գասպարյանի հետ ittrend.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ։

Հաղթող թիմերը կստանան 6,000 ԱՄՆ դոլար մրցանակ CRDF Global-ից և 2,800,000 ՀՀ դրամ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Մրցույթը Գիտության և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվում է արդեն 9-րդ անգամ և նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար:

«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամը՝ CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ): Ծրագրի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացմանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ