Elbee` ապագայի Bluetooth-ականջակալները (տեսանյութ)

KickStarter կայքում ներկայացվել է Elbee սարքը, որն իրենից ներկայացնում է Bluetooth-ականջակալներ, որոնք չեն միանում իրար որևէ լարով՝ տալով օգտագործողին բացարձակ ազատություն։ Elbee-ն հարմար է և′ երաժշտություն լսելու, և′ զանգելու համար։ Մարտկոցը խոսելու ռեժիմում բավարարում է 3 ժամ, իսկ լիցքավորումը կատարվում է հատուկ պատյանի շնորհիվ, որը նաև պաշտպանական ֆունկցիա ունի։

Բացի այդ՝ հատուկ հավելվածի միջոցով Elbee օգտագործողները կկարողանան կառավարել հեռախոսի ֆունկցիաներն ու հավելվածները գլխի շարժումով կամ ձայնային հրահանգներով։ Թե որ շարժումը որ ֆունկցիայի համար կօգտագործվի, որոշում է օգտագործողը։

Նախապատվերի դեպքում Elbee-ն կարժենա 149 դոլար։ Առաքումը կմեկնարկի նոյեմբերի կեսերին։ Վաճառքի դուրս գալուց հետո ականջակալները կարժենան 269 դոլար։

Աղբյուրը՝ KickStarter