Skype-ի չաթերում հնարավոր կլինի մասնակցել առանց գրանցման

Microsoft-ին պատկանող Skype վիդեո-մեսենջերը հայտարարել է խմբային չաթերում ներդրված նոր ֆունկցիայի մասին, որը թույլ կտա մասնակցել զրույցին նույնիսկ այն մարդկանց, ովքեր Skype-ի գրանցում չունեն կամ չեն տեղադրել ծրագիրը։

Նորամուծությունն աշխատում է հետևյալ կերպ․ յուրաքանչյուր մուտք գործած օգտատեր կարող է գեներացնել հատուկ հղում, որը կարելի է ուղարկել ցանկացած մարդու։ Եթե նույնիսկ վերջինս համակարգչում չունի տեղադրած Skype, հղմանը սեղմելիս կբացվի մեսենջերի վեբ-տարբերակը, և խմբային զրույցն ավտոմատ կմիանա։

Հղումները կաշխատեն նաև iOS և Android օպերացիոն համակարգերում, սակայն այս դեպքում պետք է տեղադրած ունենալ Skype-ը։ Նոր ֆունկցիան աստիճանաբար հասանելի կդառնա բոլոր օգտագործողների համար, առայժմ այն աշխատում է միայն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում։

 

Աղբյուրը՝ TechCrunch