Ամենաարագ տեսախցիկներով սմարթֆոնների top 10

Հաճախ կարիք է լինում հեռախոսով շատ արագ որևէ բան լուսանկարել։ Այսօր կներկայացնենք այն սմարթֆոնները, որոնց տեսախցիկներն ամենաարագն են ֆիքսում պատկերը։

10. ZTE Axon Pro՝ 2,4 վրկ

zte1.@750

ZTE Axon Pro-ն պատկերը ֆիքսում է 2,4 վայրկյանում։ Սա, իհարկե, շատ լավ ցուցանիշ չէ, այդ պատճառով սարքը 10-րդ հորիզոնականում է։ Axon Pro-ն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 1440 x 2560 պիկսել թույլատրությամբ, 13 ՄՊ տեսախցիկ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և Snapdragon 810 պրոցեսոր։

9. Samsung Galaxy S6 Active՝ 2,4 վրկ

11_Samsung_Galaxy_S6_Active.@750

9-րդ տեղում Galaxy S6-ի պաշտպանված տարբերակն է։ Սմարթֆոնն ունի 5,1 դյույմանոց էկրան, 16 ՄՊ հիմնական տեսախցիկ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, Exynos 7420 պրոցեսոր և 3500 մԱժ մարտկոց։

8. Samsung Galaxy S6 Edge՝ 2,3 վրկ

pic1_s6edge.@750

Ինչպես S6 Active-ը, այս սարքն ունի Exynos 7420 պրոցեսոր, 5,1 դյույմանոց QHD AMOLED էկրան, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ՄՊ տեսախցիկ, որը նկարում է 2,3 վայրկյանում։

7. HTC One M9+՝ 2,3 վրկ 

One-M95.@750

M9+-ն ունի Helio X10 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 20 ՄՊ տեսախցիկ։

6. Samsung Galaxy S6՝ 2,2 վրկ 

GalaxyS6.@750

Տարօրինակ է, բայց Galaxy S6-ը, որը տեխնիկական պարամետրերով նման է Samsung Galaxy S6 Edge-ին,  0,1 վայրկյանով ավելի արագ է լուսանկարում։

5;4. Note 5 և S6 Edge+՝ 2,1 վրկ 

Samsung-Galaxy-Note-5-trasera-700x500.@750

Այս երկու սմարթֆոններն ունեն համանման տեխնիկական տվյալներ, այդ թվում՝ լուսանկարելու արագությունը՝ 2,1 վայրկյան։

 

3. Moto X Pure Edition (Style)` 2 վրկ 

Moto-X-Style.@750
Moto X Pure Edition-ը գրեթե երկու անգամ ավելի էժան է Samsung-ի առաջատար սմարթֆոններից, սակայն ունի ավելի արագ նկարահանող տեսախցիկ։

2. Apple iPhone 6s՝ 1.7 վրկ

iphone-6s-13 (1)
Նոր iPhone-ում կատարելագործված է նաև տեսախցիկը՝ 12 ՄՊ iSight, ինչպես նաև ծրագրային ապահովումը, որը թույլ է տալիս արագ գործարկել լուսանկարող ծրագիրը։

1. Apple iPhone 6s Plus` 1.6 վրկ

plutus91503

Լուսանկարելու արագությամբ հաղթող է ճանաչվում iPhone 6s Plus սմարթֆոնը, որը ֆիքսում է պատկերը 1.6 վայրկյանում։

Աղբյուրը՝ phonearena