Նոր հնարավորություն` ՏՏ ոլորտի մասնագետների համար

Նոր հնարավորություն` ՏՏ ոլորտի մասնագետների համար

Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը միացել է Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցին՝ առաջարկելով հասանելի և ապահով սերտիֆիկացիոն թեստավորում:

Pearson VUE-ն համակարգչի միջոցով հանձնվող քննությունների անցկացման ոլորտում առաջատար ընկերություն է, որը հնարավորություն է ընձեռում ՏՏ մասնագետներին միջազգային առաջատար ծրագրային ապահովման մշակողների հավատարմագրման քննություններ հանձնել:

Pearson VUE-ն յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում լիցենզավորման, սերտիֆիկացման, ակադեմիական ընդունելության, կարգավորման և կառավարման թեսթավորման ծառայության շուկաներում սպասարկում է միլիոնավոր հաճախորդների: Այն համարվում է աշխարհի առաջատար թեսթային կենտրոնը՝ ունենալով մոտավորապես 5000 կենտրոններ 180 երկրներում:

Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագ զարգացումն ուղեկցվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկի աճով: Նման ձևաչափով միջազգային ավելի քան 450 բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների (Cisco, CompTIA, EMC, HP, LPI, Oracle, VMware և այլն) հավատարմագրեր ստանալը ՏՏ ոլորտի հայ մասնագետների համար նոր հնարա-վորություններ կընձեռի աշխատանքային կարիերայում:

Նշենք, որ Հայ-hնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրը, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ զանազան թիրախային խմբերի համար:

Բաժիններ: Հայաստան