Google Play Music-ում կհայտնվի Premium-բաժանորդագրություն նվիրելու հնարավորություն

Google Play Music-ում կհայտնվի Premium-բաժանորդագրություն նվիրելու հնարավորություն

Google Play Music-ը Android-ի համար նախատեսված ամենահետաքրքիր երաժշտական ծառայություններից է, որը թույլ է տալիս ոչ միայն երգերը պահել ամպային ռեժիմում, այլև բաժանորդագրության դեպքում օգտվել հսկայական երաժշտադարանից։

Ծառայությունն անընդհատ կատարելագործվում է ու համալրվում նոր հնարավորություններով, որոնցից մեկը Premium-բաժանորդագրություն նվիրելու ֆունկցիան է։

google-play-music-regalo.@750

Առայժմ նորամուծությունը հասանելի է միայն Ավստրալիայի տարածքում։ Կարելի է նվիրել մեկամսյա, եռամսյա կամ կես տարվա բաժանորդագրություն (11,99, 35,97 և 71,94 ավստրալական դոլար համապատասխանաբար)։ Թե երբ նոր հնարավորությունը հասանելի կլինի նաև այլ երկրներում, պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան։

Աղբյուրը՝ El Androide Libre