Այսօր HTC-ն կցուցադրի iPhone-ին մրցակից սմարթֆոն

HTC ընկերությունն այսօր կներկայացնի HTC One A9 մոդելը, որի հետ ընկերությունը մեծ հույսեր է կապում։ Ընկերության ղեկավար Շեր Վոնգը հույս է հայտնել, որ նոր սմարթֆոնը կդառնա Apple iPhone-ի շատ լավ այլընտրանք։

Մինչ այժմ տարածված տեղեկությունները հաստատում են, որ արտաքինից HTC-ի նոր մոդելը նման է iPhone-ին։

Նշենք, որ HTC-ն արդեն բավական ժամանակ է՝ ունի լուրջ խնդիրներ․ այն կրճատել է աշխատատեղերի 15%-ը, ունեցել ֆինանսական վատթարացող ցուցանիշներ, այդ ընթացքում ներկայացրել մի քանի սմարթֆոններ, որոնք շուկայում շատ քիչ հետաքրքրություն են առաջացրել։

Աղբյուրը՝ Focus Taiwan