BlackBerry-ի Android-սմարթֆոնը (տեսանյութ)

BlackBerry ընկերությունը YouTube-ում տեղադրել է իր Priv Android-սմարթֆոնի առաջին պաշտոնական հոլովակը, ինչպես նաև կիսվել սարքի տեխնիկական պարամետրերով: Սմարթֆոնն ունի 5,4 դյույմանոց QHD-էկրան (2560х1440) և Qualcomm Snapdragon 808 պրոցեսոր։

Հեռախոսի մարտկոցը 3410 մԱ*ժ է, ներքին հիշողությունը՝ 32 ԳԲ, օպերատիվը՝ 3 ԳԲ։ Հիմնական տեսախցիկը 18 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 2 ՄՊ։

Սպասվում է, որ շուտով հեռախոսը կթողարկվի ԱՄՆ-ում, այնուհետև նաև այլ երկրներում։

Աղբյուրը՝ Introducing PRIV (YouTube)