Apple-ի ղեկավարը պատմել է ավտոարտադրության մեջ սպասվող հեղափոխության մասին

Apple-ի ղեկավարը պատմել է ավտոարտադրության մեջ սպասվող հեղափոխության մասին

Ըստ Apple-ի ղեկավար Թիմ Քուքի՝ համաշխարհային ավտոմեքենային արտադրությունն այժմ գտնվում է տեխնոլոգիական հեղափոխության շեմին։ Այս մասին նա խոսել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Apple-ը մշակում է սեփական ավտոմեքենան։

«Այս ոլորտում շատ մեծ փոփոխություններ են սպասվում», — մեջբերում է Քուքի խոսքերը Financial Times-ը։ Apple-ի ղեկավարը ոչ մի կոնկրետ պատասխան չի տվել իրեն տրված հարցին, սակայն ակնարկել է, որ տեխնոլոգիաները թույլ են տալիս ՏՏ հսկաներին էլ զբաղվել ավտոարտադրությամբ։

Նշնք, որ Apple-ն արդեն տևական ժամանակ է՝ աշխատանքի է ընդունում ավտոմեքենայի արտադրության հետ առնչվող մասնագետների, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերությունը սեփական լուծումներ է մշակում։

The Wall Street Journal-ը ս․թ․ սեպտեմբերին գրեց այն մասին, որ Apple-ը 2019-ին կներկայացնի սեփական էլեկտրամեքենան։

 

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Հայաստան