HUDway Glass․ բյուջետային հոլոգրաֆիկ էկրան՝ նախատեսված ավտոմեքենայի համար (տեսանյութ)

HUDway Glass․ բյուջետային հոլոգրաֆիկ էկրան՝ նախատեսված ավտոմեքենայի համար (տեսանյութ)

HUDway Glass-ը սարք է, որը միանում է օգտագործողի սմարթֆոնին, տեղադրվում մեքենայի դիմապակու հատվածում ու ներկայացնում ճանապարհի մասին ամբողջ ինֆորմացիան թափանցիկ էկրանին։ HUDway Glass-ի հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ պատկերը հստակ է օրվա ցանկացած ժամին՝ անկախ լուսավորությունից։

Այժմ Kickstarter կայքում միջոցներ են հավաքում HUDway-ի թողարկման նպատակով։ Ի դեպ, սարքը մշակվում է ռուսական համանուն ստարտափի կողմից։ HUDway-ն ի սկզբանե բջջային հավելված էր՝ նախատեսված վարորդներին օգնելու համար․ ճանապարհի մասին ինֆորմացիան ցուցադրվում էր անմիջապես դիմապակու վրա։

Իրական ժամանակում HUDway-ը ցուցադրում է երթուղին, արագությունը, հուշում ճանապարհային նշանների ու վտանգավոր շրջադարձերի մասին։

Kickstarter-ում պահանջվող գումարը ($100 հազ.)  հավաքվել է 5 օրում, իսկ այժմ հավաքված գումարը մոտենում է 250 հազար դոլարի, չնայած դեռ 17 օր կա դրամահավաքի ավարտին։