Meizu Metal․ առաջին բյուջետային սմարթֆոնը, որն ունի մատնահետքի սկաներ

Meizu ընկերությունը ներկայացրել է իր նոր Metal բյուջետային սմարթֆոնը, որի արժեքը սկսվում է 173 դոլարից։ Մոդելը ուշագրավ է նրանով, որ ունի մատնահետքի սկաներ։

Սմարթֆոնի կաղապարը մետաղական է, էկրանը 5,5 դյույմանոց է՝ LTPS-մատրիցայով ու FullHD-թույլատրությամբ։ Սարքի պրոցեսորը Helio X10-ն է, որն ունի ութ Cortex-A53 միջուկ՝ 2,0 ԳՀց հաճախականությամբ։ Հեռախոսն ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 3140 մԱժ մարտկոց։

 

Մոդելը համալրված է 13 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկներով։ Սմարթֆոնը հասանելի է հինգ գույներով՝ սպիտակ, մոխրագույն, կապույտ, ոսկեգույն ու վարդագույն։

16 ԳԲ մոդելի գինը սկսվում է 173 դոլարից, իսկ 32 տարբերակն արժե 205 դոլար։ Վաճառքի մեկնարկը կկայանա նոյեմբերի 2-ին։

Աղբյուրը՝ GSMArena