Ավտոմատ կապվող կապիչներով սպորտային կոշիկները շուկա դուրս կգան 2016-ին

Ավտոմատ կապվող կապիչներով սպորտային կոշիկները շուկա դուրս կգան 2016-ին

Ավտոմատ կապվող կապիչներով սպորտային կոշիկներն արդեն իրականություն են Nike ընկերության շնորհիվ։ Առաջին զույգ կոշիկը ընկերությունը նվիրել է դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսին, ով «Ետ դեպի ապագա 2» ֆիլմում խաղում էր Մարտի Մակֆլայի դերը։ Վերջինս ֆիլմում հանդես է գալիս նմանատիպ ինքնուրույն կոճկվող կոշիկներով։

Nike Air Mag կոչվող կոշիկների կապիչները ավտոմատ ձգվում են ու թուլանում՝ ավելի հարմարավետ դարձնելով դրանք կրելը։ Մոդելը կթողարկվի 2016-ին սահմանափակ քանակով, իսկ իրացումը կկատարվի աճուրդի միջոցով։ Ստացված հասույթը կտրամադրվի Մայքլ Ջեյ Ֆոքսի հիմնադրամին, որը 2000 թվականից զբաղվում է Պարկինսոնի հիվանդության հետազոտությամբ։

2015-Nike-Mag-GIF1_large

l_17437

2011-ին Nike-ը նույն կերպ թողարկեց 1500 զույգ Nike MAG, որոնք վաճառվեցին eBay-ում $2300-$9959 դոլարով։ Հավաքված $4,7 միլիոնը ևս փոխանցվեց Պարկինսոնի հիվանդությամբ տառապող Ֆոքսի ֆոնդին։

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Ինովացիա
Թեգեր: Nike, Nike Air Mag