Facebook-ը հաստատել է այն փաստը, որ սոցցանցի iOS-հավելվածն ագահաբար սպառում է մարտկոցը

Facebook-ը հաստատել է այն փաստը, որ սոցցանցի iOS-հավելվածն ագահաբար սպառում է մարտկոցը

Վերջերս հայտնի դարձավ, որ Facebook հավելվածը շատ արագորեն է սպառում սմարթֆոնների մարտկոցը, մասնավորապես խոսքը iOS 9 օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակի մասին է։ Սոցցանցի ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունն ու հաղորդել, որ արդեն գտել են խնդիրները, ու ծրագրի նոր թարմացման հետ դրանք կվերացվեն։

Մասնագետների խոսքերով՝ առաջին խնդիրը կենտրոնական պրոցեսորի չափազանց ակտիվ աշխատանքն է, որի հետևանքով պետք եղածից անհամեմատ ավելի շուտ է սպառվում մարտկոցի լիցքը։

Երկրորդ հիմնական խնդիրն այն է, որ ծրագիրը, նույնիսկ թաքնված ռեժիմում, երբեմն ակտիվ է պահում աուդիոհոսքերը․ աուդիո-սեսիան բաց է մնում, սակայն օգտատերը ձայն չի լսում, ինչը բերում է մարտկոցի լիցքի անհիմն սպառման։

Facebook-ի ներկայացուցիչ Արի Գրանտի (Ari Grant) խոսքերով՝ այս ամենը կապված չէ ծրագրի՝ օգտատիրոջ գտնվելու վայրը որոշելու ֆունկցիայի հետ։ Ենթադրվում է, որ ծրագրի՝ iOS 9 համակարգում աշխատելու բոլոր թերությունների հայտնաբերումն ու վերացումը դեռ բավական ժամանակ կպահանջի։

Աղբյուրը՝ The Verge