3D-ատրճանակ, որը մեծ արագությամբ կարկասներ է կառուցում (տեսանյութ)

Գերմանացի գիտնականները ստեղծել են եռաչափ ատրճանակ, որը թույլ է տալիս տարածության մեջ արագորեն կարկասներ հավաքել։ Gizmodo-ն գրում է, որ ի տարբերություն այլ 3d-տպիչների, ProtoPiper կոչվող ատրճանակը շատ արագ է աշխատում՝ պատրաստելով միատեսակ պլաստիկե խողովակներ։

Տպիչն աշպատում է սովորական կպչուն ժապավեն՝ տալով դրան անհրաժեշտ ձևն ու ամրությունը։ Խողովակների երկարությունը կարող է կարգավորել օգտագործողը, ընդ որում՝ դրանց ծայրին ատրճանակը կթողնի հատուկ լեզվակներ, որոնք թույլ կտան իրար միացնել խողովակների ծայրերը։

Հեղինակների խոսքով՝ այս սարքը կարող է դառնալ շատ լավ խաղալիք, ինչպես նաև գործիք ինտերիերի դիզայներների համար։