Google-ն ու ASUS-ը ներկայացրել են նոր Wi-Fi-ռոուտեր

Ամռանը Google և TP-Link ընկերությունները թողարկեցին հատուկ ռոուտեր-սարք, որը կազմված է 13 ալեհավաքներից ու ապահովում է որակյալ կապ։ Այժմ Google-ը Asus-ի հետ համատեղ ներկայացնում է OnHub կոչվող նոր ռոուտերը, որը կարժենա $220։

Սարքն ունի ցիլինդրի ձև, որը դեպքի ներքև լայնանում է։ Ռոուտերը համալրված է երկմիջուկ պրոցեսորով՝ 1,4 ԳՀց հաճախականությամբ, ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 4 ԳԲ ներքին, Bluetooth Smart կոնտրոլեր, գիգաբիտային ցանցային ադապտեր ու USB 3.0 մուտք։

Ռոուտերն ապահովում է Wi-Fi-ի IEEE 802.11a/b/g/n/ac ստանդարտները։ 2,4 և 5 ԳՀց հաճախականություններն օգտագործելու դեպքում տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է 1900 ՄԲ/վ։

Ռոուտերը կարող է սպասարկել մինչև 128 սարքերի։ Սարքի կարգավորումը կատարվում է Google On հավելվածի միջոցով։

Աղբյուրը՝ Google Official Blog