Թողարկվել է Zvartnots բջջային հավելվածը

«Զվարթնոց» օդանավակայանի չվերթներին ռեալ ժամանակում հետևելը արդեն դարձել է ավելի հեշտ ու հասանելի Zvartnots Android-հավելվածի միջոցով։

Հավելվածը հնարավորություն է տալիս
• ռեալ ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին,
• ստանալ մանրամասն տեղեկություններ տվյալ չվերթի և նրա կարգավիճակի մասին,
• թռիչքն ավելացնել նախընտրած թռիչքների ցանկում,
• ստանալ ծանուցումներ թռիչքի կարգավիճակի փոփոխությունների մասին,
• որոնել և գտնել ամենաէժան ավիատոմսերը ընտրված երթուղու և ամսաթիվի համար: Ինչպես նաև, ցանկության դեպքում կարող եք գնել ընտրված ավիատոմսերը գործընկեր կայքերից:

Ծրագիրը հասանելի է եռալեզու տարբերակով: Բեռնելու համար այցելեք այստեղ։