Որքանով են հայկական կայքերը mobile-friendly. բջջային օպերատորներ

Որքանով են հայկական կայքերը mobile-friendly. բջջային օպերատորներ

Այսօր, երբ կայքերը հիմնականում դիտվում են սմարթֆոնների ու պլանշետների միջոցով, կայքի mobile-տարբերակ ստեղծելը դառնում է անհրաժեշտություն։ Internet Retailer-ի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ օգտագործողների 60%-ը գերադասում է սմարթֆոնն օգտագործել որպես գլխավոր սարք՝ ինտերնետ մուտք գործելու համար։

Նշենք, որ մոբայլ սարքով կայք մուտք գործելիս կա երկու ուղի, կամ համակարգը ճանաչում է կայք այցելած սարքը ու հարմարեցնում էջը տվյալ սարքի համար, կամ բացում կայքի մոբայլ տարբերակը, եթե, իհարկե, այն կա։

Իսկ որքանով են հայկական կայքերը հարմարեցված սմարթֆոններով ու պլանշետներով  դիտվելու համար․ ittrend.am-ը սկսում է նոր «Mobile-friendly, թե ոչ» շարքը, որի շրջանակներում կփորձենք պարզել՝ հայկական կայքերը որքանով են օպտիմիզացված mobile-դիտման համար։ Այս հարցում մեզ կօգնի Google-ի Mobile-Friendly Test գործիքը, որը տարբեր պարամետրերով ստուգում է կայքի հարմարավետ լինելը բջջային դիտման համար։

Այսօր կանդրադառնանք Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների կայքերին, քանի որ հենց օպերատորներն են հանդիսանում շարժական կապի հիմնական տրամադրողը։

Այսպես, սկսենք Beeline.am-ից. ահա այսպիսի տեսք ունի կայքը սմարթֆոնով դիտելիս․

beeline

Ըստ Mobile-Friendly Test-ի՝ կայքը mobile-friendly չէ, քանի որ

  • Տեքստի տառաչափը շատ փոքր է կարդալու համար,
  • Հղումները տեղադրված են իրար շատ մոտ,
  • Կայքն ավելի լայն է, քան էկրանը,
  • Չկա հատուկ mobile-ի համար օպտիմալացված տարբերակ։

Հաջորդը փորձարկենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքի բջջային տարբերակը՝ pda.mts.am-ը․

viva Ըստ Mobile-Friendly Test-ի՝ կայքը mobile-friendly է: Սակայն նշենք, որ ոչ միշտ է անցումը բջջային տարբերակին կատարվում ավտոմատ կերպով․ օրինակ Nexus 5-ից (Android 6.0 ՕՀ) կայք մուտք գործելիս բացվում է ամբողջական տարբերակը։

Վերջինը Օրանժ Արմենիայի կայքն է, որը նույնպես չունի բջջային տարբերակ․

orangeՓորձարկումը ցույց տվեց, որ այս կայքը ևս mobile-friendly չէ, պատճառները հետևյալն են․

  • Տեքստի տառաչափը շատ փոքր է կարդալու համար,
  • Հղումները տեղադրված են իրար շատ մոտ,
  • Չկա հատուկ mobile-ի համար օպտիմալացված տարբերակ։

Շարքի հաջորդ թողարկումներում կփորձարկենք նաև այլ ոլորտների կայքերը, այդ թվում՝ հայաստանյան բանկերի կայքերը։