OnePlus X. պրեմիում-սմարթֆոն՝ 250 դոլարով (տեսանյութ)

OnePlus ընկերությունը ներկայացրել է բարձր դասի, սակայն մատչելի գին ունեցող OnePlus X մոդելը, որն ունի ալյումինե կաղապար, 5 դյույմանոց AMOLED-էկրան՝ Full HD թույլատրությամբ, Snapdragon 801 պրոցեսոր և 13 ՄՊ տեսախցիկ։ Սմարթֆոնի քաշը 148 գրամ է, այսինքն՝ սա շարքի ամենաթեթև մոդելն է։

Հեռախոսն ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, Adreno 330 գրաֆիկական պրոցեսոր, 2525 մԱ*ժ մարտկոց, Bluetooth 4.0, 16 ԳԲ ներքին հիշողություն, կա նաև microSD-ի հնարավորություն։ Օպերացիոն համակարգը OxygenOS-ն է՝ հիմնված Android 5.1.1 (Lollipop)-ի վրա։

Ինչպես սովորաբար, այնպես էլ այս մոդելը սկզբում հնարավոր կլինի գնել միայն հրավերի միջոցով։ Նոյեմբերի 19-ին կմեկնարկի վաճառքը ԱՄՆ-ում, իսկ բաց վաճառքում կհայտնվի դեկտեմբերի կեսերին։

Աղբյուրը՝ 9to5google