Ներկայացվել է Samsung Galaxy View պլանշետը

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր Galaxy View պլանշետը, որն ունի 18,4 դյույմ էկրան։ Չնայած էկրանի մեծությանը՝ թույլատրելիությունը Full HD է։

Պլանշետն աշխատում է 1,6 ԳՀց հաճախականությամբ Exynos 7580 պրոցեսորորվ, ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32 կամ 64 ԳԲ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն, 2,1 ՄՊ դիմային տեսախցիկ՝ 1080p վիդեո նկարահանելու հնարավորությամբ, Wi-Fi, Bluetooth 4.1, LTE, 5,700 մԱժ մարտկոց, Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգ։

Թե ինչքան կարժենա նոր մոդելը, առայժմ Samsung-ը չի հայտարարում։

Աղբյուրը՝ El Androide Libre