Gest սարքը գալիս է փոխարինելու ստեղնաշարին ու մկնիկին (տեսանյութ)

Kickstarter կայքում այժմ միջոցներ է փորձում հավաքել Gest նախագիծը, որը համակարգ է՝ նախատեսված բջջային սարքերն ու համակարգիչները կառավարելու համար։

Gest-ը նման է ձեռնոցի, որն ամրացվում է դաստակին ու մատներին։ Սարքի հեղինակների խոսքով՝ ստեղնաշարն ու մկնիկն աստիճանաբար կորցնում են իրենց ակտուալությունը, իսկ Gest-ը թույլ կտա կառավարել կուրսորը, աշխատել Photoshop-ում, պատրաստել եռաչափ մոդելներ Maya, 3DS Max ու AutoCAD ծրագրերում՝ օգտագործելով ձեռքի շարժումները։

Ձեռքի շարժումները գրանցվում են 40-60 միլիվայկրկյան ուշացումով, ինչն օգտագործողը նույնիսկ չի զգում։ Բացի կուրսորային շարժումներից՝ սարքը թույլ է տալիս տեքստ հավաքել:

Սպասվում է, որ սարքը կթողարկվի 2016թ․ նոյեմբերին։ Նախապատվերի դեպքում զույգը կարժենա $299։

Աղբյուրը՝ Kickstarter